‘Նարեկ Սարգսյանի փողերը կվերադառնան տիրոջը’

916

Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն կվերակազմավորվի՝ միացվելով քաղաքաշինության նախարարությանը:

Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Նշենք, որ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավարն էր Նարեկ Սարգսյանը, որը այժմ նախարար է աշխատում: Եվ քանի որ Նարեկ Սարգսյանի աշխատանքի հարցը լուծվել է ճարտարապետության կոմիտեի կարիքը այյլևս չկա:

Կա մի հետաքրքիր հանգամանք ևս: Ինչպես գրում է «ՉԻ»-ն. «Մայիսի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը մոտ 117 միլիոն դրամ էր հատկացրել կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին: Գումարները տրվելու էին 2014 թվականի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով՝ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Այս լուրը ոչինչ չի ասում, բացի մի բանից. ճարտարապետության պետական կոմիտեի նախսգահն այն ժամանակ Նարեկ Սարգսյանն էր: Բայց քանի որ դրանից հետո վերջինս քաղաքաշինության նախարար է նշանակվել, որոշել են կոմիտեն միացնել նախարարությանը, որպեսզի Նարեկ Սարգսյանի փողերը «մուֆթա» չկորչեն»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Անգլիայի հավաքականի վերջնական կազմը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի ավագներն են Տյագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Ֆրեդը և Ժուլիո Սեզարը’