‘Նարեկ Սարգսյան. Երեւանը պետք է մաքրել կառուցապատված «մոլախոտերից»’

1177

Քաղաքաշինության նախարարությունը մտադիր է խստացնել Երևանի կենտրոնում թույլատրվող կառուցապատման չափորոշիչները եւ մաքրել Երեւանը կառուցապատված «մոլախոտերից», պաշտանավարման 100 օրն ամփոփող ասուլիսին հայտարարել է քաղշիննախարար Նարեկ Սարգսյանը։

Տարիներ ի վեր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանը, որը վերջին տարիներին Երեւանի պատմա-ճարտարապետական դեմքի աղճատման խորհրդանիշն է դարձել, նշել է, որ «Երեւանը կարիք ունի ոչ այդքան կառուցապատումների, որքան կառուցապատումները «մոլախոտերից» մաքրելու»:

Նա անդրադարձել է նաեւ «Հին Երեւան» ծրագրով կառուցապատման խնդրին:

 «Երկու ճանապարհ կա. առաջինը՝ ինչպես եղել է Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ յուրաքանչյուր նախագծող համաձայնել է իրականցել իր մասով, կամ էլ մեկ ճարտարապետական նախագծով է իրականացվել։ Հիմա բանակցում ենք, կարծում եմ ոչ ուշ, քան սեպտեմբի կեսերին կորոշվի, թե որ ճանապարհով գնալ՝ 5 լոտերի բաժանմա՞ն, թե՞ միասնական նախագծի»,- ասել է նա։  

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրական ոլորտը՝ խոշորացույցի տակ ‘
Հաջորդ հոդվածը‘Շիրակի փողոցի շենքերից մեկի պատշգամբում կախված վիճակում դի է հայտնաբերվել’