Նարեկ Սարգսյան. Նպատակը մեր Հանրապետությունն է, որին ծառայել և ծառայում է առաջին նախագահը

2761

Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ես լևոնական եղել եմ, և լևոնական կլինեմ անկախ այն բանից թե ով կընդունի Լևոն Տեր-Պետրոսյանին, ով կսիրի, ով կատի, ով կմեծարի, ով կհայհոյի: Անկախ այն բանից, թե հայ ազգի քանի տոկոսը Լևոնի անունով կերդվի, անկախ այն բանից, թե ով կհիշի Լևոն Տեր-Պետրոսյանին և ով կմոռանա:

Եթե ողջ հայ ազգը լևոնական դառնա, ես կլինեմ շարքային լևոնական, եթե բոլորը մոռանան, բոլորը ուրանան առաջին նախագահին, ես կլինեմ միակ լևոնականը:

Ինձ համար նշանակություն չունի ոչ մեկի կարծիքը` ոչ դրական, ոչ բացասական: Ես խորապես գիտեմ, թե ով է Շմիդտը, թե ով է Դը Գոլը, թե ով է Ադենաուերը, թե ով է Գանդին, և թե ով է Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը չափվում է միջազգային քաղաքական մտքով, Հայաստանում առաջին նախագահը չի չափվում ոչ մեկով, բոլորը չափվում են Տեր- Պետրոսյանով:

Սա 35 տարվա ընթացքում ապացուցված փաստ է: Լևոն Տեր- Պետրոսյանը «միշտ ճիշտ չէ», ինչպես պնդում են նրան մակերեսային հասկացողները, երկրպագողները և ցինիկները: Առաջին նախագահը սխալական է, որովհետև մարդ է:

Բայց լինելով սխալական, առաջին նախագահը հայ քաղաքական մտքի լավագույն դրսևորումն է, և եթե մեր ազգը ուզում է քաղաքական ապագա ունենալ, ապա միակ ճանապարհը Տեր- Պետրոսյանի գաղափարները կյանքի կոչելն է:

Իրենց լևոնական համարող մարդիկ պիտի զբաղվեն հենց դրանով, այլ ոչ թե երկրպագությամբ: Հանրապետությունը գործի կարիք ունի և ոչ երկրպագության:

Երկրպագությունը լևոնականությունը դարձնում է նպատակ, այնինչ այն միջոց է, նպատակը մեր Հանրապետությունն է, որին ծառայել և ծառայում է առաջին նախագահը»:

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Ես չեմ ուզում ինքնասպան խավի անդամ լինել
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Ի սէր ճշմարտութեան