‘Նարինե Մարգարյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար’

2368

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։ Որոշումը կայացվել է այսօր՝ թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, բաց քվեարկությամբ։ «Ազատության» փոխանցմամբ հոգաբարձուների խորհրդի 15 անդամներից 11-ն այսօր նաև որոշել են, որ առաջիկայում հայտարարվելու է տնօրենի թափուր հաստիքի մրցույթ։

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն նոր գործ է բացել ընդդեմ Լեհաստանի’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություն «Սպայկա» ընկերությունում’