‘Նարիշկինը Մոնղոլիան համարել է Ռուսաստանի առաջատար ռազմավարական գործընկերներից մեկը ‘

836

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, Ուլան-Բատորում հայտարարել է, որ Մոնղոլիան Ռուսաստանի առաջատար ռազմավարական գործընկերներից մեկ է: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

«Մենք չունենք որեւէ քաղաքական խնդիրներ, որոնք կխանգարեին մեր երկրների համագործակցության զարգացմանը»,- ասել է նա՝ Մոնղոլիայի վարչապետ Չիմեդիյն Սայխանբիլեգիի հետ բանակցությունների ընթացքում:

Խոսելով միջազգային բնույթի հարցերի մասին՝ խոսնակը նշել է, որ «Ռուսաստանն ու Մոնղոլիան կամ նույնանման, կամ՝ շատ մոտ տեսակետներ ունեն միջազգային քաղաքականության թեմաների մեծ մասի շուրջ»:

Նախորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառումը մասամբ բացում է վերջինիս շուկան ԵՏՄ անդամ պետությունների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Կորցնելու տեղ չունենք, որովհետեւ եթե Սերժը ինքն իրան ա կորցնում, մենք Հայաստանն ենք կորցնում — Կարծիք’