‘
Գերմանիայից անսպասելի նամակ է ստացել 92-ամյա ամերիկացի հրեա Փիթեր Հիրշմանը, որն ապրում է Նյու-Ջերսիում:
Նյուրնբերգի 45-ամյա բնակչուհի Դորիս Շոթ-Նոյսը փնտրել ու գտել է նրան, որպեսզի ներողություն խնդրի այն վշտի համար, որ նրան և հրեական ողջ համայնքին պատճառել են նացիստները, որոնց թվում եղել է նաև Հիրշմանների տունը նրանցից խլած իր պապը:
Նյուրնբերգը Բավարիայում նացիզմի ամրոցն էր: Հենց այստեղ 1935 թ. հրեաներին զրկեցին բոլոր քաղաքացիական իրավունքներից, իսկ երեք տարի անց սկսվեց նրանց սեփականազրկումը տներից ու ձեռնարկություններից:
Երեք էջանոց ուղերձում Դորիս Շոթ-Նոյսը գրում է, որ ամաչում է իր հայրենակիցների համար: «Ես վաղուց էի հարց տալիս, թե իմ ընտանիքին որտեղի՞ց այս հրաշալի տունն ու հսկայական այգին: Ես գիտեի, որ նախկինում այն պատկանել է հրեա մի ընտանիքի, բայց չգիտեի, թե ինչպես է այն ձեռք բերվել, ու մի օր որոշեցի դա պարզել»,- գրել է նա:
Նամակին Դորիսը կցել է նաև տան լուսանկարը, որը մի ժամանակ պատկանել է հաջողակ գործարար Յուլիուս Հիրշմանի ընտանիքին: Ութսուն տարի անց նրա որդին՝Փիթերը, տեսել է իր մանկության տունն ու այգին:
Փիթեր Հիրշմանը պատասխանել է Դորիսի նամակին: «Ես նրա մի քանի խորհուրդ տվեցի, մասնավորապես՝ որ նրան չպետք է հետապնդեն անցյալի ուրվականները»,- ասել է նա:
Փոխանցում է euronews-ը:
‘