Նեբենզյան հիշեցրել է Իրաք ներխուժման ընթացքում կատարված հանցագործությունները

539

Իրաք ներխուժման ընթացքում որոշ երկրների կատարած հանցագործություններն այդպես էլ անպատիժ մնացին, և մեղավորներին պատասխանատվության կանչելն արդեն անիրատեսական է։

Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Այս աշխարհում շատ պատմություններ չեն հետաքննվել մինչև վերջ։ Իրաքի հետ կապված խաբեություններն այդպես էլ վերջնականապես չեն հետաքննվել։ Ոչ ոք պատասխան չի տվել Իրաքում կատարված հանցագործությունների համար։ Ե՛ս չպետք է բացատրեմ, թե ինչու։ Այսօր հույս ունենալ, թե ինչ-որ տրիբունալ կլինի Իրաքի պատերազմի վերաբերյալ՝ իրատեսական չէ։ Հիմա բոլորն այլ գործով են զբաղված։ Բայց հարցերը մնում են։

Դա այսօրվա աշխարհի երկերեսանիությունն է և մեր որոշ գործընկերների քաղաքականությունը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում»,- ասել է Նեբենզյան։

2003 թ․ փետրվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնող Քոլին Փաուելը, որպես Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության ապացույց, ներկայացրել էր սպիտակ փոշով լի մի սրվակ՝ որպես, իբր, քիմիական զենքի նմուշ։ Ավելի ուշ պարզվեց, որ դա կեղծ ապացույց էր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը պահանջում է Ռոջեր Ուոթերսի մասնակցությունը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Հաջորդ հոդվածըԷրդողանը մտադիր է համապետական ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին