Լեհաստանում հրթիռի պայթյունից հետո Վարշավայի և Կիևի հայտարարություններն այլ կերպ ընկալել հնարավոր չէ, քան ուղիղ հակամարտություն սադրելու փորձ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։
Այդ մասին չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նեբենզյան հիշեցրել է, որ պայթյունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրեց Ռուսաստանին։
«Գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում՝ նման հայտարարություններ անում է այն մարդը, որը չէր կարող տեղեկացված չլինել, որ Լեհաստանի տարածքի վրա հենց ուկրաինական ՀՕՊ-ի արձակած հրթիռներ են ընկել։ Իսկ դա նշանակում է, որ սա պարզապես կանխամտածված ապատեղեկատվություն չէ, այլ ՆԱՏՕ-ին ներքաշելու և մեր երկրի հետ ուղիղ բախման մղելու գիտակցված փորձ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Փոխանցում է tass.ru-ն։