Նեբենզյա․ ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ բանաձևի քվեարկության շուրջ իրավիճակն աղաղակող է

394

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան աղաղակող է անվանել այն իրավիճակը, որն ստեղծվել է երկուշաբթի Ուկրաինայի շուրջ ՄԱԿ-ի ԳԱ-ի հատուկ նստաշրջանում։

Ռուսաստանն ուզում էր, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն քննարկի Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեներ անցկացնելու համար Ռուսաստանին դատապարտող ամերիկյան բանաձևի գաղտնի քվեարկություն անցկացնելու հնարավորությունը, բայց Ալբանիան, խախտելով ընթացակարգը, դեռ մինչև քննարկումներ սկսելը առաջարկել է բաց քվեարկություն սահմանել, և այդ նախաձեռնությունն ի վերջո հաստատել է Գլխավոր ասամբլեան։

«Ես այդպես եմ արձագանքել, քանի որ դա այնպիսի աղաղակող մանիպուլյացիա էր Գլխավոր Ասամբլեայի կողմից, որպիսին չէր եղել այստեղ (ՄԱԿ-ում) իմ գործունեության ողջ ընթացքում։ Չեմ կարծում, թե դուք կարող եք ՄԱԿ-ի պատմության մեջ գտնել նման մի բան, ինչը տեղի ունեցավ այսօր,- լրագրողներին հայտարարել է Նեբենզյան։- Դա երկակի չափորոշիչների ակնհայտ դրսևորում է և խախտում է ՄԱԿ-ի ԳԱ նախագահության ամբողջականությունը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի ԳԱ նախագահը մերժել է ՌԴ դիմումը
Հաջորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակ