Պրահան մտադիր է խուսափել չեխերի մատակարարած ռազմաթերքով ՈՒԶՈՒ -ի կողմից Բելգորոդին հասցված հարվածների պատասխանատվությունից։
Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին։
«Չափազանց բնորոշ է Չեխիայի պահվածքը, երբ նա, փորձելով խույս տալ պատասխանատվությունից՝ ռազմամթերքի մատակարարման միջոցով Բելգորոդում ահաբեկչությանն առնչության համար, վախեցել է ներկայանալ Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա։
Դիվանագետը շեշտել է, որ դա զարմանալի չէ, քանի որ «միջազգային հանրությանը պատասխան տալ» խաղաղ բնակչության զոհերի համար շատ ավելի դժվար է, քան ՆԱՏՕ-ի գծով «ավագ ընկերների» թիկունքում թաքնվելը։