Ռուսաստանը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները որակում է որպես միջազգային ահաբեկության ակտ։
Այդ մասին երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս հայտարարել է միջազգային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ինչպես ձեզնից շատերը հիշում են, հենց այն ժամանակ էլ (անցյալ տարվա սեպտեմբերին) արդեն, ըստ էության, հասկանալի էր, թե ով կարող է կանգնած լինել միջազգային ահաբեկության այդ ակտի ետևում։ Հենց այդպես ենք մենք որակում տեղի ունեցածը»,- ասել է նա։
Ռուսաստանցի դիվանագետը նաև շեշտել է «Հյուսիսային հոսքերում» պայթյունների մեղավորներին պատասխանատվության կանչելու կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի, որ վրա հասնի «քաոսի և անիմաստ կորուստների դարաշրջանը ողջ մարդկության համար»։ «Հավանականությունը, որ դա վրա կհասնի, չափազանց մեծ է, եթե մեղավորները չգտնվեն և համապատասխան պատիժը չկրեն, իսկ այն երկրները, որոնք կանգնած են եղել դրա հետևում, չփոխհատուցեն տուժած պետությունների կրած կորուստները, քանի որ դա նախատեսված է միջազգային իրավունքով, ինչպես նաև արդարության տարրական սկզբունքներով։ Այդ ժամանակ միայն մենք, ձեզ հետ միասին, հնարավորություն կունենանք խուսափելու քաոսից»,- ասել է Նեբենզյան։
Փոխանցում է tass.ru-ն։