Քննիչները խուզարկություն են կատարել Մոսկվայում ստորգետնա Նեգլինկա գետով ապօրինի էքսկուրսիա կազմակերպած անձանց մոտ, մի քանի մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նաև հաստատվել է էքսկուրսիայի կազմակերպմանը երեք հոգու առնչությունը։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել են ՔԿ-ում։
«Քրեական գործի հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել վաճառք և քաղաքացիների, այդ թվում՝ նաև անչափահասների կյանքին ու առողջությանը սպառնացող սպասարկում իրականացնող անձանց մոտ»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Ստորգետնյա Նեգլինկա գետի կոլեկտորներում էքսկուրսիան տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։ Խումբը բաղկացած է եղել ութ հոգուց՝ դիգեր-էքսկուրսավարից և յոթ զբոսաշրջիկներից։ ՔԿ տվյալներով՝ զոհվել է չորս հոգի, այդ թվում՝ մի պատանի, մյուսների ճակատագիրն անհայտ է։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 238 հոդվածի 3 մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող սպասարկման տրամադրում, որն անզգուշությամբ երկու և ավելի մարդու մահվան պատճառ է դարձել)։ Այդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև 10 տարվա ազատազրկում։
Փոխանցում է tass.ru-ն։