‘
«Յուվենտուսի» տնօրենների խորհրդի նախագահ Պավել Նեդվեդը հույս ունի, որ իր ակումբը կշարունակի հաղթել Ա Սերիայում: Թուրինցիները 6 անգամ անընդմեջ հաղթել են Իտալիայի առաջնությունը:
«Չեմ կարող ասել՝ արդյոք «Յուվենտուսն» ավելի ուժե՞ղ, թե՞ թույլ է դարձել այս մրցաշրջանում: Ինձ շատ է դուր գալիս այս թիմը և կարծում եմ, որ այն կարող է ավելի լավը դառնա: Բոլորն ասում են, որ «Նապոլին» լավագույն ֆուտբոլն է խաղում, բայց դա չի նշանակում, թե մենք չենք կարողանում խաղալ, այդպես չէ՞:
Իհարկե, վաղ թե ուշ ինչ-որ մեկը կհաղթի Իտալիայի առաջնութունը և կընդհատի «Յուվենտուսի» հաղթարշավը, բայց ես հույս ունեմ, որ այդ օրը շատ ուշ կգա», — Նեդվեդի խոսքերն է մեջբերել La Repubblica-ն:
‘