‘Նեթանյահուի ներկայացուցիչ. Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններում առաջընթաց կա’

922

Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններում առաջընթաց  է նկատվում, սակայն դեռևս չի հաջողվել կարգավորել մի շարք հարցեր: Այս մասին հաղորդել է հրեական պետության վարչապետի մամլո խոսնակ Օֆիր Գենդելմանը: «Այդ հարցերը կքննարկվեն մոտ ապագայում կայանալիք հանդիպման ընթացքում»,- հավելել է Նեթանյահուի մամլո քարտուղարը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունները շարունակվում են:

«Մենք երեք պայման ունենք Իսրայելին: Առաջինը՝ ներողություն խնդրել «Մավի Մարմարա» լաստանավի վրա հարձակման համար: Այն կատարվել է. ներողություն են խնդրել, և մենք ընդունել ենք դա: Եվս երկու պայման՝ փոխհատուցումների տրամադրում և Գազայի հատվածի շրջափակման վերացում. այս հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացվել»,- ասել է Չավուշօղլուն: Նա նաև նշել է, որ Թուրքիան «կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին»: «Մենք ավանդ ունենք այն բանում, որ 137 երկրներ ճանաչել են Պաղեստինը»,- ասել է արտգործնախարարը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կոալիցիան հիշեցնում է կեղծ ամուսնություն. ՍԴՀԿ ԿՎ ատենապետ’
Հաջորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր- 2’