Նեթանյահուն Գազայում խաղաղության համար երեք պայման է նշել

283

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Գազայի հատվածում հակամարտությունն ավարտելու երեք պայման է նշել՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, անկլավի ապառազմականացումը  և արմատականացման բացառումը։

Այդ մասին երկուշաբթի նա գրել է The Wall Street Journal թերթի հոդվածում։

«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է թոթափի արմատականացումը։ Սրանք երեք նախադրյալներն են՝ Իսրայելի և Գազայի հատվածում նրա պաղեստինցի հարևանների միջև խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Նեթանյահուն։

Ըստ վարչապետի՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ ուրիշ երկրներ պաշտպանում են պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու՝ Իսրայելի մտադրությունը։

«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ոչնչացնել նրա ռազմական կարողությունները և վերջ դնել Գազայի հատվածում նրա տիրապետությանը»,- նշել է վարչապետը։

Նախորդ հոդվածըՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Մասյանյա» մուլտսերիալի հեղինակի նկատմամբ
Հաջորդ հոդվածըԻրանի ԿԲ ղեկավարը մեկնել է Մոսկվա