‘Նեթանյահուն երդվել է «հաղթել Երուսաղեմի համար մղվող ճակատամարտում»’

774

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն երդվել է «հաղթել Երուսաղեմի համար մղվող ճակատամարտում»: Նա այս հայտարարությունն արել է քաղաքի արևմտյան արվարձանում սինագոգերից մեկի վրա կատարված հարձակումից հետո, որի արդյունքում առնվազն չորս իսրայելցի սպանվել էր, ութը վիրավորվել:

Նեթանյահուն խոստացել է «հաշիվ տեսնել յուրաքանչյուր ահաբեկչի հետ» և հայտարարել է, որ հաջողության չեն հասնի նրանք, ովքեր ուզում են իսրայելցիներից խլել իրենց մայրաքաղաքը: Նա կարգադրել է քանդել նրանց տները, ովքեր մասնակցել են սինագոգի վրա հարձակմանը:

«Ես կոչով դիմում եմ Արևմուտքի երկրների բոլոր առաջնորդներին. ես ուզում եմ տեսնել ձեր զայրույթը՝ այս կոտորածի հետ կապված»,- ասել է Նեթանյահուն: Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Ստրկության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 81-րդն է ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի ոստիկանությունը նկարահանել է մաֆիոզի ձեռնադրվելու արարողությունը’