‘Նեթանյահուն խոստացել է, որ Իրանը միջուկային գերտերություն չի դառնա, քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը ‘

580

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է անգամ գրոհի հրաման արձակել, եթե Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար նման անհրաժեշտություն լինի:

Այս մասին վարչապետը հայտարարել է տեղական հեռուստաալիքներից մեկին տրված իր հարցազրույցում, գրում է РИА Новости-ն:

Հունվարի 22-ին Իսրայելում կայանալիք՝ երկրի ղեկավարի ընտրությունների հավանական առաջատարը իր նախընտրական ծրագրի հիմքում դրել է իրանական ռազմամիջուկային սպառնալիքի կանխումը:

«Եթե Իրանին կանգնեցնելու այլ տարբերակ չլինի, Իսրայելը պատրաստ է գործել: Մենք վճռական ենք տրամադրված, և  սա ցուցամոլություն չէ»:

Նեթանյահուն խոստացել է, որ Իրանը միջուկային գերտերություն չի դառնա, քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը, և հույս հայտնել, որ, համենայն դեպս, ռազմական գործողությունների անցնելու կարիք չի առաջանա:

Նախորդ հոդվածը‘Մերսեդես 600»-ի 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կամրջից ընկել է գետը’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող սեկտորի համակարգչային ցանցերը ենթարկվել են կիբեռգրոհի’