‘Նեթանյահուն կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի Գազայի հատվածում’

639

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կարող են երկարատև լինել, հաղորդել է BBC News-ը:

Վարչապետն ընդգծել է, որ իսրայելական բանակը կանգ չի առնի, մինչև չհասնի իր նպատակին՝ անդրսահմանային թունելների ոչնչացմանը, որոնք իսլամիստական արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից օգտագործվում են Իսրայելի տարածք թափանցելու համար:

«Մենք կշարունակենք գործել համառորեն և գիտակցաբար, քանի դեռ չենք իրականացրել մեր առաքելությունը, որի էությունը մեր քաղաքացիներին, զինվորներին և երեխաներին պաշտպանելն է»,- ասել է Նեթանյահուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուլիսի 28-ին կողմերին կոչ է արել դադարեցնել հարվածները բնակելի թաղամասերի ուղղությամբ և ստեղծել մարդասիրական միջանցք Գազայի հատվածում:

Գազայի հատվածում իսրայելական «Անխորտակելի ժայռ»  ռազմական գործողությունը մեկնարկել է հուլիսի 8-ին: Դրա նպատակն է Գազայում իշխող ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացումը: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողության սկզբից զոհվել է 1100 պաղեստինցի, ավելի քան վեց հազարը վիրավորվել են: Իսրայելի կողմից կորուստները կազմում են 56 զոհ՝ 53 զինվորական և երեք խաղաղ բնակիչ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի անջատականների առաջնորդ Բորոդայը մեկնել է Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ հատուկ հանձնաժողովն առաջարկում է Կոսովոյի հարցով դատարան ստեղծել’