‘Նեթանյահուն հայտարարել է իր հաղթանակը Իսրայելի ընտրություններում’

1160

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը հաղթել է երեքշաբթի երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում: Ելույթ ունենալով Թել-Ավիվում իր համախոհների առջև՝ Իսրայելի վարչապետն ընտրությունների արդյունքները անվանել է մեծ հաղթանակ:

Ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» կուսակցությունն, ի պատասխան՝ կոչ է արել չշտապել հաղթանակի վերաբերյալ հայտարարություններ անել, քանի դեռ չեն հրապարակվել ընտրությունների վերջնական արդյունքները:

Այնուհանդերձ՝ քվեաթերթիկների 70 %-ի հաշվարկի արդյունքներով՝ «Լիքուդի» օգտին քվեարկել է ընտրողների 23,73 %-ը (30 մանդատ), իսկ «Սիոնիստական ճամբարն» ստացել է քվեների ընդամենը 19,06 %-ը (24 մանդատ): Այսպես թե այնպես՝ կուսակցություններից ոչ մեկին այդքանը բավարար չէ՝ կառավարություն ձևավորելու համար, այնպես որ երկու կուսակցությունների առաջնորդներն արդեն հայտարարել են, որ բանակցություններ են սկսել ընտրարշավի մյուս մասնակիցների հետ՝ իշխող դաշինք ձևավորելու նպատակով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 2 անձ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի դատախազությունը հետախուզում է հայտարարել Յանուկովիչի թիկնազորի նախկին պետի նկատմամբ’