‘
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, թե թույլ չի տա, որ Իրանի և միջազգային դիտորդների «վեցյակի» միջև համաձայնագիր ստորագրվի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, փոխանցել է Reuters-ը:
Ամերիկյան մի քանի հեռուստաալիքների տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումը սխալ կլինի աշխարհի ողջ հանրության համար: «Դա միայն Իսրայելի խնդիրը չէ: Դա համաշխարհային խնդիր է, քանի որ բոլորին կսպառնա մեր ժամանակների ամենավտանգավոր ահաբեկչական պետություններից մեկը, որը կունենա ամենևին էլ ոչ մեկ հատ միջուկային ռումբ ստեղծելու ենթակառույցներ»,- ասել է վարչապետը:
Նեթանյահուն հավաստիացրել է, որ ինքը չի փորձում ձախողել գործարքը: «Ես ընդամենը փորձում են խանգարել վա՛տ գործարքը»,- հավելել է նա: Փոխանցում է lentaru-ն:
‘