‘Նեթանյահուն Պան Գի Մունին հրավիրել է հրթիռների ցուցահանդես’

1014

Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի գիշերը մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների ենթակառույցներին: Մասնավորապես՝ ՌՕՈՒ-ն ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդներից մեկի՝ Մուհամադ Դեյֆի տունը, թեև հայտնի է, որ Դեյֆն այդտեղ չի բնակվում և արդեն մի քանի տարի թաքնվում է իսրայելական իշխանություններից:

Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը կառավարության նիստում դատապարտել է, ինչպես ինքն է բնորոշել՝ «սպանության և ավերածությայն իսրայելական մեքենայի» գործողությունները, սակայն, միևնույն ժամանակ՝ հաղորդել է Եգիպտոսի, Թուրքիայի և Քաթարի ղեկավարների հետ իր բանակցությունների մասին ՝ Իսրայելի հետ զինադադար կնքելու հավանականության վերաբերյալ: Աբբասը նաև հայտնել է, որ հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշալի հետ: Ավելի վաղ պաղեստինյան ինքնավարության ղեկավարը Մաշալին հորդորել էր ընդունել կրակը դադարեցնելու վերաբերյալ Եգիպտոսի առաջարկը:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն երեքշաբթի ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և նրան ուղեկցել այն հրթիռների ցուցահանդես, որոնք պաղեստինցիներն արձակել են խաղաղ քաղաքների վրա, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայել. Ավիաընկերությունները «նվեր են մատուցում ահաբեկիչներին»’
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիա. MH17-ի կործանման վայրում դեռ շատ դիակներ են մնացել’