‘Նեթանյահուն վերջապես կարողացել է կառավարություն ձևավորել’

674

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընտրություններից գրեթե երկու ամիս անց կարողացել է կոալիցիոն կառավարություն կազմել, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Կոալիցիայի համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան: Նոր կառավարությունը կսկսի աշխատել եկող շաբաթվանից՝ մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը:

Նեթանյահուն չէր կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել ընտրություններից հետո իրեն տրամադրված 28 օրվա ընթացքում, և նրան լրացուցիչ ժամանակ էր տրամադրվել մինչև մարտի 16-ը:

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգցի պոռնոմագնատի տանը ընդհատակյա խաղատուն է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Նորաձևություն գարուն-ամառ 2013. Ծաղկազարդ նախշերը՝ տարվա առաջատար (ֆոտոշարք)’