‘Նեթանյահուն վրդովված է ԵՄ-ի քաղաքականությունից’

3085

‘

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի քաղաքականությունը հրեական պետության նկատմամբ:

Բուդապեշտում Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի վարչապետների հետ փակ հանդիպման ընթացքում Նեթանյահուի արած հայտարարությունը սխալմամբ հեռարձակվել է լրագրողների ականջակալներին, ապա հայտնվել համաշխարհային լրատվամիջոցներում:

Նեթանյահուն վրդովված է, որ ԵՄ-ն, իր խոսքով, Իսրայելին անդադար քաղաքական պահանջներ է ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵՄ-Իսրայել ասոցացմանը: Համաձայնագիրը հետաձգվում է, քանի որ Բրյուսելը դժգոհ է պաղեստինյան  տարածքում հրեական բնակավայրերի շինարարությունից:

«Ռուսաստանը պայմաններ չի դնում: Հնդկաստանը չի դնում: Չինաստանը՝ նույնպես: Աֆրիկյան երկրներն ավելի ու ավելի ակտիվորեն են զարգացնում հարաբերությունները մեզ հետ: Միայն ԵՄ-ն է դա անում: Ես կասեի, որ դա խելահեղություն է: Ես Իսրայելի շահերի մասին չեմ խոսում: Ես Եվրոպայի շահերից եմ խոսում: Մի քայքայեք արևմտյան երկիրը, որը եվրոպական շահերը, եվրոպական արժեքներն է պաշտպանում և կանխում է զանգվածային միգրացիան դեպի Եվրոպա: Դադարեցրեք հարձակվել Իսրայելի վրա և սկսեք աջակցել նրան»:

Նեթանյահուն հայտարարել է, որ ԵՄ-ն կթոշնի կամ նույնիսկ առհասարակ կանհետանա, եթե չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի հանդեպ: Փոխանցում է euronews-ը:

 

‘

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք երիտասարդ խաղացողների տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘Բլոգեր Լապշինը Ադրբեջանում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման’