‘Նեթանյահու. Իրանի նոր ցենտրիֆուգները մեկ երրորդով կարագացնեն միջուկային զենքի ստեղծումը’

556

Իրանի միջուկային օբյեկտներում նոր ցենտրիֆուգները Թեհրանին թույլ կտան մեկ երրորդով կրճատել միջուկային զենքի ստեղծումը: Այս մասին,  Росбалт-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը, նախկինի պես, չի դադարեցնում իր միջուկային ծրագրի զարգացումը: Ես արդեն անցյալ անգամ ՄԱԿ-ում սահմանագիծ եմ գծել, Իրանի իշխանություններն առայժմ այդ սահմանագիծը չեն անցել, սակայն հիմա նրանք զբաղվում են նրանով, ինչը կարագացնի այդ սահմանագիծն անցնելը», Իսրայելի վարչապետի խոսքերն են մեջբերում ինտերնետ-ԶԼՄ-ները: Իսրայելական կառավարության ղեկավարը կոչ է արել աշխարհի տերություններին ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ «հանուն խաղաղության և անվտանգության»:

Ավելի վաղ Իսրայելը կոչ էր արել ռմբակոծել Իրանը: Սակայն Իսրայելի կողմից  իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումը բավարար արդյունք չի տա, և ԱՄՆ-ի ռազմական միջամտության անհրաժեշտությունը կլինի, հայտարարել էր Նեթանյահուն: Նա ընդգծել էր, որ գրոհը պետք է իրականացվի մինչ այն պահը, քանի դեռ Իրանը չի հասցրել ավարտել ուրանի հարստացումը մինչև 20%: Հակառակ դեպքում՝ Թեհրանը կարող է բավարար քանակով «նյութեր ստեղծել՝ կարճ ժամանակում ռումբ պատրաստելու համար», ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին նամակ էր հանձնել, որով տեղեկացնում էր, թե Իրանի իշխանությունները պատրաստվում են Նաթանզայի օբյեկտում նորագույն ցենտրիֆուգներ տեղադրել, ինչը, փորձագետների կարծիքով՝ կարող է արագացնել ուրանի հարստացման գործընթացը:

Նախորդ հոդվածը‘Ֆոսթերը հաղթեց «Լիվերպուլին»’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանի ընկերուհին տոլմա է պատրաստել’