‘
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը դեռևս կրիտիկական է, սակայն բարելավում կա: Այս մասին հաղորդում է France Press գորածկալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի վարչակազմին:
«Նրա վիճակը կրիտիկական, սակայն կայուն է, կա նաև որոշակի բարելավում»,- ասել է նախագահի ներկայացուցիչ Մաք Մահարաջը:
Գործակալությունը նշում է, որ նա հրաժարվել է մեկնաբանել մամուլում տարածված լուրերը վիրահատության մասին, որին իբր ենթարկվել է Մանդելան:
Մանդելայի առողջական վիճակի բարելավման մասին լուրերը սկսեցին շրջանառվել նրա 95 ամյակի նախօրեին: Նախորդ հինգշաբթի՝ նախկին նախագահի ծննդյան օրը, նրա դուստր Զինդին ասել էր, որ հայրն իրեն լավ է զգում, բազկաթոռին նստած հեռուստացույց է դիտում և ցանկանում է տուն վերադառնալ:
‘