‘Նելսոն Մանդելան դուրս է գրվես հիվանդանոցից’

665

Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան դուրս է եկել հիվանդանոցից պլանային հետազոտությունից հետո: «Բժիշկները հետազոտություն են իրականացրել: Նրա վիճակը նորմալ է, ինչպես նախկինում՝ նա բժիշկների հսկողության տակ կլինի», — ասվում էՀԱՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Անցյալ դեկտեմբեր 94-ամյա Մանդելան Պրետորիայի հիվանդանոցներից մեկում թոքային վարակի ախտանիշով բուժում սկսեց: Այնուհետեւ նա լեղապարկի քարերի հեռացման վիրահատություն տարավ: Դրանից հետո Նելսոն Մանդելան բուժումը շարունակում էր տանը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանյան «աքսո՞ր», թե՞ «ժառանգորդ» օպերացիայի մեկնարկ. Ինչու է Ս.Սարգսյանը փեսային ուղարկում Վատիկան ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը կերդվի իմ դիակի վրա (Տեսանյութ)’