‘
Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան լեղապարկի քարերի հեռացման վիրահատություն է տարել, հայտնել են տեղի իշխանությունները:
Ըստ Interfax-ի, ՀԱՀ ներկայիս նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ էնդոսկոպիկ եղանակով տեղի ունեցած վիրահատությունը հաջող է անցել: Նույնանման վիրահատություն 94-ամյա Նելսոն Մանեդլան տարել էր 2011-ի հունվարին:
‘