Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Նեմանյա Մատիչը հունիսի 13-ին բուժզննում կանցնի եւ պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի ղեկավարությամբ Մատիչը խաղացել է «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Մատիչի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նեմանյա Մատիչը 2017-ին էր «Չելսիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 189 խաղ, խփել 4 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։