Նեմանյա Մատիչը միացավ «Ռոմային»

47

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Նեմանյա Մատիչը միացավ իտալական «Ռոմային»։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ խաղացել է Լոնդոնի «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նեմանյա Մատիչը 2017-ին էր «Չելսիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 189 խաղ, խփել 4 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԲելգիան ուժեղ էր Լեհաստանից, Նիդեռլանդները՝ Ուելսից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի ամենախոշոր տնային պարտությունը 94 տարում