‘Նեմեցի վերակենդանացման փորձը’

1994

Թվում էր, թե «Հարսնաքարի» ողբերգությունից հետո Ռուբեն Հայրապետյանը այլեւս երբեք չի հայտնվի հանրային կյանքում, կխուսափի մարդկանց աչքին երեւալուց: Եւ առժամանակ դա իսկապես այդպես էր: Բայց ընդամենը մի քանի օր առաջ Ռ.Հայրապետյանը հայտարարեց իր վերակենդանացման մասին: Իրեն բնորոշ ոճով նա՝ նախ մեղադրեց Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբաններին՝ կոպիտ եւ քաղաքակիրթ մարդուն ոչ բնորոշ ձեւով, հետո վիրավորեց Զարուհի Փոստանջյանին, իսկ վերջում՝ Սպորտի նորանշանակ նախարարին: Նեմեցին լավ ճանաչողները գիտեն, որ առանց պատվերի նա երբեք չի «հարձակվում» մարդկանց վրա: Ավելին, արձանագրելով, թե ինչ համառությամբ է գեբելսյան քարոզչամեքենայի լրատվամիջոցը տեղադրում եւ տարածում Նեմեցի «մտքի գոհարները», պատվիրատուի հասցեն դառնում է հեշտ կռահելի: Թե ինչ չեն կիսել նրա տերերը ուրիշների հետ, մեզ առանձնապես չի հետաքրքրում: Կարելի է ուղղակի արձանագրել, որ քանի դեռ Ռ.Հայրապետյանը ընդհատակում էր եւ չէր խոչըդնոտում հանրային կյանքին, հասարակությունը նրան գրեթե մոռացել էր: Սակայն նրա վերակենդանացման ցանկացած փորձ չի վրիպելու համընդհանուր ուշադրությունից: «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» սկզբունքը Նեմեցի պարագայում աշխատելու է անխափան:

Ի դեպ, կարելի է հիշեցնել ֆուտվբոլի ֆեդերացիայի նախագահին, որ պատիվ ունեցող, թասիբից, արժանապատվությունից խոսացող ցանկացած մարդ հրաժարական կտար մեկ շաբաթ առաջ հայկական թիմերի խայտառակ պարտությունից հետո: Օրինակ՝ Բանանացը, որը տարբեր լուրերի համաձայն, նույնպես պատկանում է Ռ.Հայրապետյանին, պարտվեց անդորրական մի թիմի, որի կազմում խաղում են բանկի աշխատակից, մի էլեկտրիկ, մի ատամնաբույժ եւ այլ՝ հարգված մասնագիտությունների տեր մարդիկ: Բայց ոչ ֆուտբոլիստներ:

Հ.Գ. Ի դեպ, հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: Այո, հայկական ֆուտբոլում խնդիրներ շատ կան: Բայց ֆուտբոլի ոլորտում առկա ամենամեծ խնդիրը անհամեմատելի է մյուսների հետ: Հայկական ֆուտբոլն ունի մեկ մեծ խնդիր, եւ այդ խնդիրը ինքը՝ Ռուբեն Հայրապետյանն է՝ Նեմեց Ռուբոն: 

Արթուր Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Կուբայի իշխանությունները ձերբակալել են առնվազն 100 «սպիտակազգեստ կանանց»’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը բացառել է ժամկետից շուտ հրաժարականի հնարավորությունը’