‘Նեմեցն ու Յուրիկը քցեցին Սերժին’

1665

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն,  այդ ցուցակի նախնական տարբերակի հրապարակումից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նեմեց Ռուբոն հայհոյանքներով հայտնվել է Սպորտի նախարարի աշխատասենյակում և ստիպել, որ տասնյակում ավելացվեն նաև ֆուտբոլիստներ: Չդիմանալով Նեմեցի ճնշումներին` Յու. Վարդանյանը, ի վերջո, զիջել էր: Նախարարության կողմից հրապարակած պաշտոնական ցուցակում այսօր հայտնվել են երկու ֆուտբոլիստներ: Բայց սա միայն սկանդալային պատմության մի մասն է: Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ տեղն են հայտնվել ֆուտբոլիստները: Եթե ուշադիր նայեք ցուցակին,ապա կնկատեք, որ բացակայում են մեր անվանի շախմատիստները, չկա նույնիսկ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից  մեկը` Լևոն Արոնյանը:

Նեմեցն ու Յուրիկը իրար հետ «բարիշել» են Սերժ Սարգսյանի վրա: Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, որն էլ շախմատիստների հիմնական հովանավորն է: Եւ ըստ Նեմեցի ու Յուրիկի՝ ստացվում է , որ Ս. Սարգսյանը տապալել է ֆեդերացիայի աշխատանքները և շախմատի ոլորտը՝ ընդհանրապես: Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Նեմեցն ու Յուրիկը մտածել են, թե հոր մահվան պատճառով  Ս.Սարգսյանը հավես ու ժամանակ չի ունենա  հետաքրքրվել մարզիկների տասնյակով, ու որոշել են իրենց հարցերը լուծել շախմատիստների հաշվին: Սակայն պարզվում է` Նեմեցի ու նախարարի հաշվարկը սխալ է եղել: Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ սպորտի փոխնախարարներից մեկը, ով հայտնի է իր սերժամոլությամբ, անմիջապես տեղ է հասցրել Նեմեցի ու լեգենդի խարդավանքի մասին, ինչի արդյունքում նրանց երկուսին ծանր խոսակցություն է սպասում: Մեր աղբյուրները չեն բացառում առաջիկա ամիսներին նրանց երկուսի պաշտոնանկությունը: 

Արթուր Բարսեյան 

Նախորդ հոդվածը‘ «Ս… արեք դրանց», «կտամ ծնոտդ կպոկեմ», «փոշտի թանաքաման». Հայհոյող պաշտոնյաների ցանկը ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները դժվարանցանելի են’