‘Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն իրադարձությունների թատերաբեմում էին. Մամուլ’

1649

Երեկ Ազատության հրապարակում և դրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերից հետո հրապարակում են եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն: Հարցին՝ ձեր թիկնազորի անդամներն է՞լ էին բախումներին մասնակցում, Ալեքսանյանը պատասխանել է. «Ես թիկնազոր չունեմ, ընդամենը մի հատ վարորդ, ուրիշ ոչ մի բան»։ Այնինչ այդ պահին նրա հետ եղել են երեք «համապատասխան» անձինք։ Ալեքսանյանն ասել է, որ իրենք սրճարանում նստած են եղել, ոչ մի բախում չեն տեսել, ոչնչից տեղյակ չեն։ «2008թ. մարտի 1-ին նույնպես Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն իրենք թիկնապահներով իրադարձությունների թատերաբեմում էին»,- հիշեցնում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Շմայս. 15 մլն դրամը լավ տղու համար գումար չի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը գնացել էին ոստիկանություն` աջակցելու բերման ենթարկվածներին’