‘Նեմցովի գործով հարցաքննվել է իրավապաշտպանը’

956

Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա՝ հարցաքննել են իրավապաշտպան, Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Անդրեյ Բաբուշկինին:

Ինչպես Интерфакс-ին տեղեկացրել է իրավապաշտպանը, քննիչները «հանգիստ զրուցել են» իր հետ և ստորագրություն են վերցրել՝ քրեական գործի նյութերը չհրապարակելու վերաբերյալ:

Նախորդ օրը նաև հայտնի էր դարձել, որ ուժային կառույցի ներկայացուցիչներն այցելել են МК լրագրող, Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Եվա Մերկաչովայի բնակարան, սակայն նա տանը չի եղել:

Մարտի 10-ին Բաբուշկինը և Մերկաչովան քննչական մեկուսարանում այցելել էին Նեմցովի սպանության գործով կասկածյալներին, այնուհետև Բաբուշկինը հայտարարել էր, թե նրանց վրա բռնության հետքեր է նկատել:

Դրանից հետո ՌՔԿ-ում կասկածներ էին ծագել, թե իրավապաշտպանները միջամտում են հետաքննության գործերին , և խոստացել էր իրավական գնահատական տալ նրանց գործողություններին: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի սերժանտը խոստովանել է, որ ռազմաբազայում պոռնկանոց է կազմակերպել’