‘Նեմցովի սպանության առանցքային վկան Մոսկվայից մեկնել է Կիև’

1025

Բորիս Նեմցովի սպանության գործի առանցքային վկան՝ Աննա Դուրիցկայան, Մոսկվայից մեկնել է Կիև:

Այդ մասին Интерфакс-ին տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:

Ավելի վաղ Դուրիցկայան «Эхо Москвы» -ի եթերում ասել էր, թե չի հասկանում՝ ինչու քննիչներն իրեն թույլ չեն տալիս վերադառնալ տուն՝ մայրիկի մոտ, երբ նա տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները:

Դուրիցկայայի խոսքով՝ մարդասպանը թիկունքից է կրակել Նեմցովին, հարձակվողի դեմքն ինքը չի տեսել:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովը, սպանվեց փետրվարի 27-ի գիշերը, Կրեմլից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Նեմցովի զինակիցներն ու ընկերները դա համարում են քաղաքական դրդապատճառներով կատարված սպանություն:

Քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը  տեղի է ունենում այսօր, Մոսկվայի Սախարովի կենտրոնում: Հուղարկավորությունը՝ Տրոեկուրովսկյան գերեզմանատանը: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը կպաշտպանեն Ավետիսյանների իրավահաջորդների շահերը’