‘Նեմցովի սպանության մեջ կասկածյալների վերաբերյալ նոր տվյալներ են ի հայտ եկել’

1324

Ինչպես տեղեկացրել է «Коммерсант»-ը,  Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալներն, ավելի շուտ, ուժայիններից վրեժ լուծելու պատճառներ ունեին, քան ընդդիմադիր գործչից:

Բանն այն է, որ երկու ամիս առաջ Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել, որ Ռուսաստանը պարտավոր է Դադաև և Շավանով ընտանիքներին 120 հազար եվրո վճարել՝ չեչենական պատերազմում նրանց հարազատներին առևանգելու համար: Ինչ վերաբերում է Նեմցովի սպանության գործում «կրոնական վարկածին», ապա, ըստ թերթի աղբյուրի՝ դա ակնհայտորեն թույլ վարկած է:

Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովն այսօր մտադիր է այցելել Նեմցովի սպանության գործվով անցնող կասկածյալներին: Ավելի  վաղ իրավապաշտպանները հաղորդել էին նրանցից երկուսի  վրա բռնության հետքեր հայտանաբերելու մասին: 

Բորիս Նեմցովի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ մարդ: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է անում բանակցություններ սկսել ԻՊ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Շվեդական դատախազությունը Լոնդոնում կհարցաքննի Ջուլիան Ասանժին’