‘«Նեմցով կամուրջ» և սգո երթ Կրեմլի մոտ’

1086

Փետրվարի 27-ին սպանված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը մարտի 1-ին ավարտվել է նրա սպանության վայրում՝ Կրեմլից երկու հարյուր մետր հեռավորությամբ:

Կազմակերպիչների գնահատականներով՝ հիշատակի երթին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Մոսկովյան ոստիկանությունը մասնակիցների այլ թիվ է նշում՝ մոտավորապես 21 հազար:

Շատերի համար Նեմցովի մահը նաև անձնական ողբերգություն է: BBC-ի թղթակից Ռաֆայել Սահակովի խոսքով՝ մասնակիցներից շատերն ասում էին, թե իրենք պետք է մասնակցեին մարտի 1-ին ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին, իսկ շատերն էլ մտադիր չէին դրան մասնակցել, բայց եկել են այստեղ, որովհետև Նեմցովն արտահայտում էր իրենց շահերը՝ ապրել ազատ Ռուսաստանում:

Երբ երթը մոտեցել է Կրեմլին, ցուցարարներն սկսել են վանկարկել՝ ընդդիմության ավանդական՝ «Ռուսաստանն ազատ է լինելու» կարգախոսից մինչև պահանջ՝ ազատել Նավալնի եղբայրներին:

 Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌՀԿ-ՊԱՌՆԱՍ կուսակցության՝ Նեմցովի զինակից Միխայիլ Կասյանովն առաջարկել է Մեծ Մոսկվորեցկյան կամուրջն անվանափոխել «Նեմցով-կամուրջ»:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» պատրաստ է Սուարեսի դիմաց առաջարկել 100 մլն կամ Ագուերոյին’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. սպասվում է փոփոխական ամպամածություն’