‘
RTS Sports-ը հաշվել է, թե որքան է ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ժամանակ ձգում ԱԱ-2018-ի խաղերի ընթացքում իր նկատմամբ կանոների խախտումից հետո:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ բրազիլացին մրցաշարում անցկացրած 4 խաղերում 13 րոպե 50 վայրկյան անցկացրել է խոտածածկին պառկած: Ընդհանուր առմամբ նրա նկատմամբ կանոնները խախտվել է 23 անգամ:
Ամենաշատ ժամանակը խոտածածկին ընկած Նեյմարն անցկացրել է 1/8 եզրափակչի՝ Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում՝ 5 րոպե 30 վայրկյան:
‘