‘Նեյմարը «Բարսելոնայից» 45 միլիոն աշխատավարձ է պահանջում’

1088

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ակումբից նոր պայմանագրում աշխատավարձի ավելացում է պահանջում։ 

«AS»-ի տեղեկություններով, բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է ներկայիս աշխատավաձից 5 անգամ ավել գումար ստանալ։ 24-ամյա Նեյմարի աշխատավարձը տարեկան 9 միլիոն եվրո է, սակայն նա ակնկալում է ստանալ 45 միլիոն։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի պահանջները բավարարելու համար «Բարսելոնան» կա´մ նոր տիտղոսային հովանավորի կգտնի, կա´մ կվերակնքի «Nike»-ի հետ պայմանագիրը, իսկ ծայրահեղ դեպքում կվաճառի «Կամպ Նոու» մարզադաշտի վերանվանման իրավունքը։

Ակնկալվում է, որ Նեյմարի նոր պայմանագրի պաշտոնական կնքումը տեղի կունենա հունիսին համ հուլիսին։

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Ռեալ»-ը հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Միլանը» հեռացրել է Միխայլովիչին’