‘Նեյմարը` լրագրողին. «Դու տխմար ես, սկսի՛ր ճշմարտությունն ասել»’

1168

Իսպանական մամուլում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը նոր շեշտադրումներ են ստանում: Երեկ «Cope»-ի լրագրող Մանոլո Լաման գրել էր, որ Նեյմարը եղել է Մադրիդում և բանակցություններ է վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ:

Բրազիլացի հարձակվողին բարկացրել է այդ հրապարակումը: Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը հերքելու համար Նեյմարը տեսագրություն է հրապարակել, որում ասում է. «Մանոլո Լամա, դու ասել ես, որ երեկ երեկոյան ես եղել եմ Մադրիդում: Սկսիր ճշմարտությունն ասել: Դու տխմար ես»:

Նախորդ հոդվածը‘Սահմանին կպած. Երասխի գինու գործարանը տանուլ է տալիս «գյադաների համակարգին»’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգին խորհուրդ են տվել սալտո չանել(տեսանյութ)’