Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս

74

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս, հաղորդում է RMC-ն։

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի «Սենթ Էթյեն» — ՊՍԺ հանդիպման վերջնամասում 29-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել մրցակցի կոշտ սահանկման հետեւանքով։ Նեյմարին պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։

ՊՍԺ-ն հաղթել էր 3։1 հաշվով եւ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըIFFHS. Ռոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՅան Նեպոմնյաշչի — Մագնուս Կարլսեն՝ դարձյալ ոչ ոքի