‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային նորեկ Նեյմարը կարող է օգնել իր թիմին Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպման ժամանակ, որը կայանալու է «Գենգամ»-ի հետ:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսպանացի իրենց գործընկերներից կողմից ստացել են տրանսֆերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Սա նշանակում է, որ բրազիլացին բոլոր իրավունքներն ունի մասնակցելու փարիզյան ակումբի առաջիկա խաղին:
Հիշեցնենք, որ հարձակվողը չէր մասնակցել ՊՍԺ-ի նախորդ հանդիպմանը, որտեղ փարիզցիները 2:0 հաշվով հաղթանակ էին տարել «Ամյեն»-ի հետ:
‘