‘Նեյմարը հանդես է եկել հայտարարությամբ ‘

3006

‘

«ՊՍժ»-ի նորեկ Նեյմարը Instagram-ի իր էջում հրաժեշտ է տվել «Բարսելոնա»-ի երկրպագուներին: 

««Բարսելոնա»-ն երեխայի երազանքն էր, ով այդ ակումբի աստղերով խաղացել է համակարգչով: 21 տարեկանում տեղափոխվեցի Կատալոնիա, որը լի է ամբիցիաներով: 

Մինչ այժմ հիշում եմ ակումբում իմ առաջին օրերը, հանդերձարանը, որը ես կիսում էի կուռքերիս՝ Մեսսիի, Վալդեսի, Չավիի, Ինյեստայի, Պույոլի, Պիկեի, Բուսկետսի և ուրիշների հետ:

Պատիվ եմ ունեցել խաղալ այն ուժեղագույն մարզիկների հետ, որոնց ես տեսել եմ իմ կյանքում: Վստահ եմ, որ քանի դեռ ողջ եմ, նման այլ բանի չեմ հանդիպի: Մեսսին իմ ընկերն է դարձել՝ թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա սահմաններից դուրս: Ինձ համար պատիվ էր խաղալ նրա հետ: 

Սուարեսի և Մեսսիի հետ մենք եռյակ էինք կազմել, որը պատմություն կերտեց: Մենք բոլոր հնարավոր տիտղոսները նվաճեցինք և անմոռանալի պահեր ապրեցինք: 

Կատալոնիան իմ հայրենիքն է, սիրում եմ այն և «Բարսելոնա»-ին, բայց մարզիկին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ: Այդ պատճառով կյանքիս մեջ երկրորդ անգամ դեմ գնացի հորս կարծիքին: Հայրի՛կ, հարգում եմ քո կարծիքը, բայց սա իմ որոշումն է ու քեզ խնդրում եմ աջակցես ինձ, ինչպես դա միշտ ես արել: 

«Բարսելոնա»-ն և Կատալոնիան միշտ կմնան իմ սրտում, բայց ինձ նոր մարտահրավեր էր պետք: Ես ընդունել եմ «ՊՍԺ»-ի առաջարկը, որպեսզի նոր նվաճումների հասնեմ և ակումբին օգնեմ տիտղոսներ նվաճել, որոնց սպասում են երկրպագուները: 

‘

Նախորդ հոդվածը‘ՉԼ. Հայտնի են 2016-2017 մրցաշրջանում լավագույնների հավակնորդների անունները՝ ըստ խաղային դիրքերի’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն մտադիր չէ բաժանվել Էդեն Ազարից’