‘Նեյմարը հրաժարվել է համեմատել Մեսսիին ու Պելեին’

1016

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ գործի մեջ չի տեսել «Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Պելեին: Նեյմարը դա ասել է` ի պատասխան իր լեգենդար հայրենակցին և «Բարսելոնայի» և Արգեինտինայի հավաքականի հարձավկող Լիոնել Մեսսին համեմատելու խնդրանքի:

«Ցավոք, ես խաղի մեջ չեմ տեսել Պելեին: Նրա մասին գիտեմ միայն պապիկիս պատմելով: Պապիկս խոսում էր Պելեի մասին ու բացատրում, թե ինչպես էր նա գործում խաղադաշտում: Խոսքը բարդ հարցի մասին է: Ինչպես էլ որ լինի, նրանք երկու հանճարներ են», — Նեյմարի խոսքերն է մեջբերել UOL-ը:

Նախորդ հոդվածը‘Fourfourtwo. Մովսիսյանը «Սոլթ Լեյքի» գլխավոր հաղթաթուղթն է’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան պատրաստվում է պատերազմի ‘