‘
FIFA-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր արժանացել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության անհատական մրցանակներին:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել և Ոսկե գնդակ է ստացել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը: Արծաթե գնդակը տրվել է իսպանացի Անդրես Ինեյստային, Բրոնզե գնդակը՝ բրազիլացի Պաուլինյոյին: Լավագույն ռմբարկուի համար նախատեսված Ոսկե խաղակոշիկը ստացել է իսպանացի Ֆեռնանդո Տոռեսը, արծաթե խաղակոշիկը ստացել է բրազիլացի Ֆրեդը, բրոնզե խաղակոշիկը՝ բրազիլացի Նեյմարը:
Լավագույն դարպասապահի մրցանակը՝ Ոսկե ձեռնոցը, ստացել է Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը: ՖԻՖԱ-ի Արդար խաղի մրցանակը ստացել է Իսպանիայի հավաքականը:
‘