‘Նեյմարը մտադիր չէ կարիերան ավարտել «Բարսելոնայում» ու կարող է չերկարաձգել պայմանագիրը’

1174

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի պատրաստվում կարիերան ավարտել կատալոնական ակումբում: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի հայրը Մադրիդի բարձրագույն դատարանում «Սանտոսից» «Բարսելոնա» Նեյմարի տեղափոխության մեքենայությունների վերաբերյալ ցուցմունք տալիս:

Ինչպես հայտնում է Marca-ն, Նեյմար ավագն այդ մասին հայտարարել է շատ հստակ: Բացի այդ, նա ընդգծել է, որ իր որդին պարտադրված չէ երկարաձգել պայմանագիրն իսպանական գրանդի հետ:

Ավելի վաղ ֆուտբոլիստի հայրը ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողի համար 190 մլն. եվրո է առաջարկել:

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Չինաստանն այնքան փող ունի, որ այնտեղ կարելի է տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները»’
Հաջորդ հոդվածը‘Մրցաշրջանի ավարտից հետո Բենիտեսը կարող է գլխավորել «Վալենսիան»’