Նեյմարը նշել է ԱԱ-ի ֆավորիտներին

406

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կիսվել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հետ կապված իր ակնկալիքներով, որտեղ Բրազիլիան հանդես է գալու որպես գլխավոր ֆավորիտներից մեկը։

«Մանկուց երազել եմ Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։ Ես պատկերացնում էի այս գավաթը պահելը և հիմա ևս մեկ հնարավորություն ունեմ փորձելու դա անել Կտարում: Հուսով եմ, որ վերջում ժպտալու եմ:

Աշխարհի առաջնությունում ֆավորիտ լինել չի նշանակում հաղթել։ Ֆուտբոլում հաղթելը երբեք հեշտ չէ, իսկ Աշխարհի առաջնությունում ավելի դժվար է։ Դրա համար պետք է լավ պատրաստվել, 100%-ով պատրաստ լինել ֆիզիկապես և հոգեպես։

Աշխարհի այս առաջնության նախապատրաստական ​​աշխատանքները սովորականից լավ են ընթանում, քանի որ այն անցկացվում է մրցաշրջանի կեսին, երբ ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում են: Ֆուտբոլիստները կարող են հոգնած լինել մրցաշարերում, որոնք անցկացվում են մրցաշրջանի վերջում, ուստի կարծում եմ, որ այս Աշխարհի առաջնության մակարդակը շատ բարձր կլինի»,- Նեյմարին է մեջբերում 101 Great Goals-ը։

Ֆուտբոլիստն առանձնացրել է նաև այս մրցաշարի ֆավորիտներին։ Ըտս նրա՝ մրցաշարի ֆավորիտներն են Բրազիլիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Գերմանիայի, Անգլիայի ու Բելգիայի հավաքականները։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Նիդեռլանդների հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածըՄ-18 ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատարներ