‘
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ստրասբուրգ»-ի դեմ խաղին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Աբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը վերադարձել է Բրազիլիայի, որտեղ մեկնել էր անձնական հարցերով, սակայն չի հայտավորվել առաջիկա խաղին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին:
Փարիզյան գրանդի կազմում խաղին չեն մասնակցի նաև Կուրժավան, Սիլվան, Ռաբիոն և Բերիչեն:
‘