‘Նեյմարը պոկերի մրցաշարի եզրափակիչ է մտել’

1605

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով Բրազիլիայում է անցկացնում արձակուրդը, մտել է պոկերի մրցաշարի եզրափակիչ:

RMC Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը 288 մասնակից ունեցող High Roller BSOP São Paulo խաղարկությունում 8 այլ մասնակիցների հետ հասել է եզրափակիչ: Բրազիլացին, ով պոկերի մեծ սիրահար է, առաջին անգամ է նման մակարդակի մրցաշարի եզրափակիչ հասնում:

Հաղթանակի դեպքում Նեյմարը 78 հազար եվրո կշահի: Ներկայումս նա արդեն ապահովել է 8 120 եվրոյի երաշխավորված մրցանակ:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ում հարձակվողն ամսական 3 միլիոն եվրոյից շատ է ստանում:

 

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք Խաչատուրովին. միջնորդություն՝ կալանավորելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հ.Ուլոյան. Պարոնայք դաշնակներ, կարդացեք ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը’