Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ալ Հիլալը» սեփական դաշտում հյուրընկալել էր «Ալ Ռիյադին»։
Տանտերերի կազմում նորամուտը նշեց բրազիլացի վինգեր Նեյմարը։ ՊՍԺ-ից «Ալ Հիլալ» տեղափոխված խաղացողը դաշտ մտավ 64-րդ րոպեին։ «Ալ Հիլալը» հաղթեց 6-1։ Նեյմարը գոլային փոխանցում կատարեց։
Այս արդյունքից հետո «Ալ Հիլալը» 16 միավորով առաջին տեղում է։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ալ Հիլալ» — «Ալ Ռիյադ» 6-1
Ալեքսանդր Միտրովիչ, 30 [11մ], Յասիր Ալ Շահրանի, 45+4, Սալեմ Ալ Դավսարի, 68, 86, 90+5, Մալկոմ, 83 [11մ], Ալի Ալ Զաքան [90+6]