‘Նեյմարը սոցիալական ցանցերում իր պահվածքի համար «Բարսելոնա»-ից նկատողություն է ստացել’

737

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նկատողություն է ստացել կատալոնական ակումբի ղեկավարների կողմից սոցիալական ցանցերում իր պահվածքի համար,-հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը իր դժգոհությունն է հայտնել  այն հաղորդագրությունների և  լուսանկարների առիթով, որոնք ֆուտբոլիստը տեղադրել է սոցիալական ցանցերում Բրազիլիայի աշխարհի առաջնության ավարտից հետո: Լրատվամիջոցների տվյալներով, կատալոնական ակումբի ղեկավարությունը պահանջել է բրազիլացուց կենտրոնանալ վնասվածքից վերակագնվելու վրա, ինչպես նաև կոչ է արել քիչ գովազդել իր նվաճումները սոցցանցերում: Ավելի վաղ, Նեյմարը տեղադրել էր Իբիցայում հանգստանալու օրերի իր լուսանկարները, որտեղ ժամանակ է անցկացրել երկրպագուների, թոփ մոդելների և հայտնի ամերիկացի երգչուհի Պերիս Հիլթոնի հետ:

Նախորդ հոդվածը‘Խոսնակ. ՊՆ-ը առայժմ ընթացք չի տալիս կամավորների բազմաթիվ դիմումներին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք ներգաղթած երիտասարդը ցանկանում է հաստատվել Հայաստանում’